National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
28.02.2021
ՀՀ քրեական օրենսգիրքը՝ բազմակողմանի քննարկման փուլում
1 / 1

Փետրվարի 26-28-ը ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի հետ համատեղ արտագնա աշխատանքային քննարկում  կազմակերպեց: Քննարկվեց ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ քրեական օրենսգիրք» նախագիծը, որն Ազգային ժողովում արդեն ընդունվել է առաջին ընթերցմամբ:

Հանդիպմանը մասնակցեցին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, Բարձրագույն դատական խորհրդի, Ազգային անվտանգության ծառայության, քննչական մարմինների, Ոստիկանության, Փաստաբանների պալատի, Արդարադատության նախարարության, Դատախազության ներկայացուցիչներ եւ ոլորտի այլ պատասխանատուներ:

Նախագծի մշակման աշխատանքային խումբը իրավասու եւ շահագրգիռ մարմինների մասնակցությամբ բազմակողմանի քննարկեց օրենսգիրքը: Մինչ երկրորդ ընթերցումը, օրենսգրքի կատարելագործմանն ուղղված աշխատանքները կշարունակվեն:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am